«Ամոթ է» շարժման ներկայացուցիչները ցույց են անց կացնում արտաքին գործերի նախարարության մոտ
Վրաստանի արտաքին գործերի նախարարության մոտ «Ամոթ է» շարժման ներկայացուցիչները անց են կացնում բողոքի ցույց: Ցուցարարների խոսքով, իրենց բողոքի պատճառը Ցխինվալի Դե-ֆակտո դատարանի կողմից Զազա Գախելաձեին 12 տարով ազատազրկման դատապարտելն է:
Ցուցարարների խոսքով, կառավարությունն այս հարցում լռում է և քայլեր չի ձեռնարկում խնդիրը լուծելու համար: Ըստ «Ամոթ է» շարժման անդամների, նրանք հավաքվել են նախարարության հետ, պահանջելով, որ պետությունը միջազգային ասպարեզում կոնկրետ գործողություններ ձեռնարկի այդ հարցի վերաբերյալ:
Հանրահավաքին միացել են նաև Էլենե Խոշտարիան, «Ազգային շարժման» անդամ Խատիա Դեկանոիձեն և Լեյբորիստական կուսակցության անդամ Լաշա Չխարտիշվիլին:
«Մենք միանում ենք ցույցին և աջակցում ենք այն պահանջին, որ Վրաստանի կառավարությունը ծառայի Վրաստանի քաղաքացիների պաշտպանությանը և չլռի, երբ մեր համաքաղաքացիներին կլինի դա Օթխոզորիան, թե Տատունաշվիլին կամ այլոք, սպանում են ռուս օկուպանտները կամ անջատողականները: Չլինի լուռ և անգործ, երբ այս դեպքում Գախելաձեն բանտարկված է 12 տարի ժամկետով, քանի որ այսքանով չի ավարտվելու, ավելի ու ավելի շատ մարդիկ կձերբակալվեն կամ կառ.անգվեն Վրաստանի վերահսկվող տարածքներից: Մենք Վրաստանի կառավարությունից պահանջում ենք համարժեք գործողություններ: Վրաստանի քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու համար», – ասել է Լեյբորիստական կուսակցության անդամ, Լաշա Չխարտիշվիլին:
Ինչպես տեղից հայտնում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը, հանրահավաքում հավաքվածների ու ոստիկանության միջև առերեսում է տեղի ունեցել: Պարեկային ոստիկանության աշխատակիցը փորձել է տարհանել ցուցարարներից մեկին, սակայն «Ամոթ է» շարժման անդամները թույլ չեն տվել դա անել:
Բռնազավթված Ցխինվալի այսպես կոչված դատարանն, այսօր Զազա Գախելաձեին դատապարտել է 12 տարի վեց ամիս ապօրինի ազատազրկման: