Ամոթ է երբ Վրաստանում Ռուսաստանի հետ բանակցելը համարում են ռուսամետ գործողություն. Նինո Բուրջանաձե
Ամոթ է երբ Վրաստանում Ռուսաստանի հետ բանակցելը համարում են ռուսամետ գործողություն. Նինո Բուրջանաձե

«Ժողովրդավարական շարժում» կուսակցության լիդեր Նինո Բուրջանաձեն, Գիորգի Կվիրիկաշվիլիի դիմումը Ռուսաստանին համարում է ուշացված:

Նրա խոսքերով, իշխանությունները երկրորդ կողմի հետ բանակցություններ պետք է վարի մինչև հարաբերությունների վատթարացումը:

«Վարչապետի հայտարարությունը ուշացված է, սակայն այն կունենա դրական արձագանք, անձամբ ես Կվիրիկաշվիլիին չեմ քննադատի»,-ասել է Բուրջանաձեն:

Նրա խոսքերով, ամոթ է երբ Վրաստանում Ռուսաստանի հետ բանակցելը համարում են ռուսամետ գործողություն:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կոչ է արել Ռուսաստանին՝ համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների նորմալացման համար: Նրա խոսքերով  վրացական կողմը արդեն հայտարարել է և այժմ կրկին հաստատում է, որ հետաքրքրված է, հասնել իրական առաջընթացի Ժնևի միջազգային բանակցությունների գործընթացում: Վարչապետը իր պատրաստակամությունն է հայտնել ներգրավվել գործընթացին: