Amnesty International - Վրաստանի իշխանությունները սառեցնում են յոթ ՀԿ-ների հաշիվները՝ ցուցարարներին պաշտպանիչ սարքավորումներ տրամադրելու համար, բռնաճնշումները պետք է դադարեցվեն
Amnesty International - Վրաստանի իշխանությունները սառեցնում են յոթ ՀԿ-ների հաշիվները՝ ցուցարարներին պաշտպանիչ սարքավորումներ տրամադրելու համար, բռնաճնշումները պետք է դադարեցվեն

Վրաստանի իշխանությունները սառեցրել են յոթ հասարակական կազմակերպությունների հաշվեհամարները և «դավադրության» մեղադրանքով քրեական գործ հարուցել։ Ի տարբերություն նախորդ դեպքերի, այս մեկը կարող է ավարտվել հասարակական կազմակերպությունների ղեկավարների ձերբակալությամբ, նշվում է «Ամնեսթի Ինթերնեշընալի» հայտարարության մեջ։

Ինչպես նշվում է կազմակերպության հայտարարության մեջ, անկախ հասարակական կազմակերպություններին «դավադրություն իրականացնողներ» անվանելով՝ իշխանությունները վտանգավոր ազդանշան են ուղարկում մյուսներին, ովքեր պաշտպանում են մարդու իրավունքները երկրում։

«Վրաստանում քաղաքացիական հասարակության տարածքը նեղանում է։ Իշխանությունները սառեցրել են յոթ հասարակական կազմակերպությունների հաշվեհամարները և դավադրության մեղադրանքով քրեական գործ են հարուցել այն բանի համար, որ նրանք ցուցարարներին մատակարարում էին պաշտպանության միջոցներով։ Ի տարբերություն նախորդ դեպքերի, սա կարող է ավարտվել հասարակական կազմակերպությունների ղեկավարների ձերբակալությամբ։

Անկախ հասարակական կազմակերպություններին «դավադրություն իրականացնողներ» անվանելով՝ իշխանությունները խոչընդոտում են նրանց գործունեությունը և վտանգավոր ազդանշան են ուղարկում մյուսներին, ովքեր պաշտպանում են մարդու իրավունքները երկրում։

Մարդու իրավունքների պաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործունեությունը դադարեցնելով՝ հենց Վրաստանի իշխանություններն են կատարում «դավադրություն» սեփական ժողովրդի իրավունքների դեմ։ Այս ռեպրեսիաները պետք է դադարեցվեն», – նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ դատախազությունում ընթացող քննության շրջանակում մի քանի հասարակական կազմակերպությունների բանկային հաշիվների վրա դրվել է արգելանք։