«Ամնեսթի Ինթերնեշնլը»՝ Վրաստանի իշխանությունը պետք է դադարեցնի բռնությունը և ահաբեկումը ցուցարարների նկատմամբ
Վրաստանի իշխանությունները պետք է դադարեցնեն ցուցարարների նկատմամբ բռնությունն ու ահաբեկումը։ Այս մասին ասվում է «Ամնեսթի Ինթերնեշնլի» հայտարարությունում, որը կազմակերպությունը տարածել է սոցիալական ցանցում։
Հայտարարության համաձայն, ոստիկանության կողմից կանանց նկատմամբ սեռական բռնության և ապօրինի խուզարկությունների ժամանակ մերկացման մեղադրանքները գնալով ավելի տարածված են դառնում։
«Վրաստանի հակակառավարական բողոքի ալիքի պայմաններում գնալով տարածվում են ոստիկանության կողմից կանանց նկատմամբ սեռական բռնության և ապօրինի խուզարկությունների ժամանակ մերկացման մեղադրանքները։ Վրաստանի իշխանությունները պետք է դադարեցնեն ցուցարարների նկատմամբ բռնությունն ու ահաբեկումը», – նշված է «Ամնեսթի Ինթերնեշնլի» հայտարարությունում։