ԱՄՆ զինվորականները հետևում են ռուս-բելառուսական համատեղ «Զապադ 2025» զորավարժություններին
ԱՄՆ զինվորականները հետևում են ռուս-բելառուսական համատեղ «Զապադ 2025» զորավարժություններին։
ԱՄՆ ռազմական կցորդը զորավարժություններից հետո այցելել է ռազմական տեխնիկայի ցուցահանդես։
Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը ամերիկացի սպաներին ասել է, որ նրանք կարող են տեսնել իրենց հետաքրքրող ամեն ինչ։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ամերիկացիների ներկայությունը Բելառուսի զորավարժարանում ներկայացրել է որպես անակնկալ։
Զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի երկու այլ երկրների՝ Հունգարիայի և Թուրքիայի զինվորական ներկայացուցիչներ։ ԱՄՆ, Հունգարիայի և Թուրքիայի զինվորականները ժամանել են Բելառուս։
Զորավարժություններին հետևում է ընդհանուր առմամբ 23 երկիր։