ԱՄՆ ուժերը մի քանի իրանական անօդաչու թռչող սարքեր են խոցել, որոնք շարժվում էին դեպի Հորմուզի նեղուցը

12:00, 13.06.2026

Ամերիկյան ուժերը մի քանի իրանական անօդաչու թռչող սարքեր են խոցել, որոնք ուղևորվում էին դեպի Հորմուզի նեղուց, հաղորդում է Sky News-ը։

ԱՄՆ ուժերի տվյալներով՝ իրանական անօդաչու թռչող սարքերը սպառնում էին նեղուցում առևտրային նավագնացությանը։

Իրանական լրատվական գործակալությունների տվյալներով՝ երեկ գիշեր պայթյուններ են լսվել նեղուցի երկայնքով, իրանական Սիրիկ նավահանգստում և Քեշմ կղզում։

Ձեր տեղեկության համար, լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են պատերազմը դադարեցնելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու համաձայնագրի։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ-ի հետ համաձայնեցված հուշագիրը հիմնված է Իրանի 14 կետանոց առաջարկի վրա և նախատեսում է պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

Նմանատիպ