ԱՄՆ-ում Վրաստանն ունի հզոր, երկկուսակցական աջակցություն բոլոր կարևոր ուղղություններով. Դավիթ Զալկալիանի
Վրաստանն ունի հզոր, երկկուսակցական աջակցություն բոլոր կարևոր ուղղություններով,-այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, իր ԱՄՆ կատարած այցը գնահատելիս:
Նրա խոսքերով ԱՄՆ-ի կոնգրեսում անց է կացրել բազմաթիվ հանդիպումներ, ինչպես սենատորների, այնպես էլ կոնգրեսականների հետ:
«Այցի կարևոր արդյունքներից մեկն այն էր, որ կոնգրեսմեն Ռունին նախաձեռնել է նոր բանաձև, որը հստակ աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, դատապարտում է Սիրիայի ռեժիմի կողմից բռնազավթված տարածքների ճանաչումը: Վրաստանը ներկայացված է որպես լիդեր և տարածաշրջանում ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցը: Սա Վրաստանին աջակցող ևս մեկ կարևոր բանաձև է»,-ասել է Զալկալիանին:
Հեղինակ -
Edgar Barsegyan