ԱՄՆ-ում վերջին օրվա ընթացքում  կորոնավիրուսից մահացել է 2 257 մարդ
ԱՄՆ-ում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 2 257 մարդ

Վերջին օրվա ընթացքում ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 2 257 մարդ: Տեղեկատվությունը CNN հեռուստաընկերության կողմից տարածում է Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների հիման վրա:

Ըստ տվյալների՝ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 32.224 նոր դեպք:

Միացյալ Նահանգներում հաստատվել է կորոնավիրուսի 670,353 դեպք, 33,101՝ մահացել:

Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում կորոնավիրուսային վարակի և մահացությունների թվով: