ԱՄՆ-ում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 187 000 նոր դեպք
ԱՄՆ-ում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 187 000 նոր դեպք

ԱՄՆ-ում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 187 000 նոր դեպք: Տեղեկությունն այս մասին տարածում է Ջոնս Հոփքինսի համալսարանը:

Երկրի համար սա ռեկորդային ցուցանիշ է օրական կտրվածքով:

Վերջին մեկ օրում ԱՄՆ-ում կորոնավիրուսից զոհվել է 21 015 մարդ:

Համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում արձանագրված է կորոնավիրուսի 252 535 մահվան դեպք: Վարակակիրների թիվը կազմում է 11 715 316: