ԱՄՆ-ում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 69 230 նոր դեպք, վարակից մահացել է 2 542 պացիենտ
ԱՄՆ-ում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 69 230 նոր դեպք, վարակից մահացել է 2 542 պացիենտ:
Համապատասխան տվյալները տարածում է Ջոնս Հոփքինսի համալսարանը:
Համավարակի մեկնարկից մինչ օրս ԱՄՆ-ում վարակ է ախտորոշվել 27 896 042 մարդու մոտ, այդ թվում վարակից զոհվել է 493 082 մարդ:
ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով, երկրի մասշտաբով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 73 377 450 չափաբաժին է բաշխվել: