Ամերիկայի Միացյալ Նահանգներում տոռնադոյի և փոթորկի հետևանքով զոհվել է ութ մարդ: Տարածված լրատվությամբ, ԱՄՆ-ի հարավ-արևելյան նահանգներում ստեղծվել է 17 տոռնադո: Տեխաս, Լուիզիանա, Միսիսիպի և Ալաբամա նահանգներում տուժել են տասնյակ քաղաքացիներ: Աղետի պատճառով, 100 հազարից ավելի տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի:
Օդերևույթաբանները կանխատեսում են նոր տոռնադոների ստեղծում: Զուգահեռաբար ԱՄՆ-ի հյուսիսային նահանգներում ձյուն է տեղում: Չեղարկվել է մոտ 6 հազար չվերթ: