ԱՄՆ-ում ռազմական շքերթին զուգահեռ հարյուր հազարավոր մարդիկ ամբողջ երկրով մեկ անցկացնում են «Ո՛չ թագավորներին» խորագրով բողոքի երթ
ԱՄՆ-ում, ռազմական շքերթին զուգահեռ, ամբողջ երկրում հարյուր հազարավոր մարդիկ անցկացնում են «Ո՛չ թագավորներին» անվամբ բողոքի երթ։
Երկրում անցկացվում է մոտ 2000 հանրահավաք։ Հանրահավաքի մասնակիցները նշում են, որ դատապարտում են Դոնալդ Թրամփի ավտորիտար քաղաքականությունը։
Ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել Ջորջիա նահանգում տեղի ունեցած ցույցի ժամանակ ցուցարարներին ցրելու համար։ Իրավապահ մարմինները ձերբակալել են առնվազն ութ մարդու։ Ոստիկանության տվյալներով՝ ցուցարարները չեն ենթարկվել ոստիկանության հրամաններին և փորձել են փակել ճանապարհը։
Բացի այդ, Լոս Անջելեսում տեղի ունեցած հանրահավաքին ներկա է եղել մոտ 20,000 մարդ։
Տեղեկության համար, ԱՄՆ-ում անցկացվում է ամերիկյան բանակի 250-ամյակին նվիրված շքերթ, որը համընկնում է Դոնալդ Թրամփի ծննդյան օրվա հետ։