ԱՄՆ-ում փոթորիկը խլել է առնվազն 21 մարդու կյանք

22:19, 07.04.2025

ԱՄՆ-ում փոթորիկը խլել է առնվազն 21 մարդու կյանք: Այդ մասին գրում է «Էն Բի Սի» լրատվականը։ Թենեսիում ջրհեղեղների և փոթորիկների հետևանքով տասը մարդ է զոհվել, իսկ ամենաշատը տուժել է Կենտուկին: Այս նահանգում փրկարարները հանգստյան օրերին փրկել են ավելի քան 40 մարդու։

Նաև ջրի մակարդակը հասել է էլեկտրակայան, ինչի պատճառով կառավարությունը ստիպված է եղել հոսանքազրկել։

Ջրհեղեղից զոհեր կան նաև Ջորջիա, Ինդիանա, Արկանզաս և Միսիսիպի նահանգներում։

Նմանատիպ