ԱՄՆ Մինեապոլիս քաղաքի կաթոլիկ դպրոցում կրակոցներ են տեղի ունեցել։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ երկու մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ այս պահին այլևս վտանգ չկա, քանի որ հարձակվողը, որը ենթադրաբար ինքն իրեն կրակել է, մահացել է։
Դեպքի վայրում մոբիլիզացվել են ոստիկանությունը և Հետաքննությունների դաշնային բյուրոյի ստորաբաժանումները։ Դեպքի մասին տեղեկացվել է նաև նախագահ Դոնալդ Թրամփը։