ԱՄՆ-ում «կովիդ 19»-ի դեմ պատվաստումները հնարավոր է սկսվեն դեկտեմբերի 11-12-ին
ԱՄՆ-ում «կովիդ 19»-ի դեմ պատվաստումները հնարավոր է սկսվեն դեկտեմբերի 11-12-ին

ԱՄՆ-ում «կովիդ 19»-ի դեմ պատվաստումները հնարավոր է պաշտոնապես սկսվեն դեկտեմբերի 11-12-ին: Տեղեկատվությունը տարածում է «Սի Էն Էնը»:

Պատվաստանյութերի մշակման Operation Warp Speed ծրագրի ղեկավար, Մոնսեֆ Սլաուի խոսքով, եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, ԱՄՆ-ում «կովիդ 19»-ի դեմ պատվաստումը կիրականացվի դեկտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում:

«Մեր ծրագիրն այն է, որ պատվաստանյութը պատվաստման կենտրոններ ուղարկենք հաստատումից 24 ժամվա ընթացքում»,- ասաց Սլաուն:

«Պփայզեր»և «Բիոենտեկ» ընկերությունները «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութն օգտագործելու թույլտվություն ստանալու համար պահանջը մտցրել են ուրբաթ օրը: ԱՄՆ-ի սննդի և դեղամիջոցների վարչակազմի (FDA) պատվաստանյութի հաղորդակցական հանձնաժողովը պատվաստանյութի տրամադրելու հարցը կքննարկի դեկտեմբերի 10-ին:

«Պփայզերի» և գերմանական «Բիոենտեկ» ընկերության տեղեկությամբ, իրենց պատրաստած պատվաստանյութը 95 տոկոսանոց արդյունավետություն ունի և չունի լուրջ կողմնակի բարդություններ: