ԱՄՆ-ում գործող Մարդու իրավունքների կենտրոնի տվյալներով՝ Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 544 մարդ
Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են։ ԱՄՆ-ում գործող Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալության (HRANA) տվյալներով՝ Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 544 մարդ, այդ թվում՝ ավելի քան 500 ակտիվիստ։
Ըստ ներկայիս տվյալների՝ ամբողջ երկրում ձերբակալվել է մոտ 10,600 ակտիվիստ։ Ըստ լրատվամիջոցների՝ Իրանի բնակչության մեծ մասը ավելի քան 84 ժամ զրկված է ինտերնետից։
Տեղեկության համար՝ Իրանում ցույցերը շարունակվում են արդեն 15-րդ օրը։ Սկզբում Թեհրանի փողոցներ էին դուրս եկել խանութպանները՝ իրենց դժգոհությունը հայտնելու իրանական արժույթի արժեզրկման վերաբերյալ։ Ավելի ուշ նրանց միացել են նաև ուսանողները։ Իրանը եռօրյա ազգային սուգ է հայտարարել՝ ի հիշատակ բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների: Բացի այդ, այսօր Իրանում կանցկացվի կառավարության կողմնակիցների հանրահավաք: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ցույցը տեղի կունենա Թեհրանի կենտրոնում գտնվող Էնքելաբ հրապարակում տեղական ժամանակով ժամը 14:00-ին: IRNA-ի փոխանցմամբ՝ հանրահավաքի ուղերձը կլինի «ապստամբների և զինված ահաբեկիչների գործողությունների դատապարտումը»: