ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով չորս մարդ է զոհվել
ԱՄՆ-ում սաստիկ ձնաբքի հետևանքով չորս մարդ է մահացել, հայտնում է BBC-ն։
Ըստ լրատվամիջոցների՝ վատ եղանակի պատճառով փակվել են դպրոցներն ու մայրուղիները, ամբողջ երկրում չեղարկվել է ավելի քան 2200 չվերթ, 3000 չվերթ հետաձգվել է։
Նյու Յորքի նահանգապետ Քեյթ Հոչուլը արտակարգ դրություն է հայտարարել արևմտյան Նյու Յորքի տասնյակ շրջաններում։ Արտակարգ դրություն են հայտարարել նաև մի քանի նահանգների, այդ թվում՝ Լուիզիանայի, Միսիսիպիի և Ալաբամայի նահանգապետերը։
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսն ասել է, որ ձյունը հազվադեպ երեւույթ է Ֆլորիդայում, ուստի ենթակառուցվածքը այլ կերպ է նախագծված: Դեսանտիսը բնակիչներին հորդորել է մնալ տանը։