ԱՄՆ-ում բենզինի գինը բարձրացել է ևս ինը ցենտով և հասել 4,39 դոլարի
ԱՄՆ-ում բենզինի գինը բարձրացել է ևս ինը ցենտով և հասել 4,39 դոլարի

ԱՄՆ-ում բենզինի գինը բարձրացել է ևս ինը ցենտով։

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մեկ գալոն բենզինի գինը հասել է 4,39 դոլարի, ինչը վերջին վեց շաբաթվա ընթացքում աճի ամենաբարձր ցուցանիշն է։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ԱՄՆ-ում բենզինի գինը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա 2002 թվականի հուլիսից ի վեր։

Վերջին շաբաթվա ընթացքում բենզինի գինն աճել է 33 ցենտով կամ 9%-ով, իսկ Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր՝ 47 տոկոսով։