ԱՄՆ-ում բենզինի գինը բարձրացել է ևս ինը ցենտով և հասել 4,39 դոլարի
ԱՄՆ-ում բենզինի գինը բարձրացել է ևս ինը ցենտով և հասել 4,39 դոլարի

Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթվանից բարձրացնում է Եվրամիությունից ներկրվող թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաների սակագները։

ԱՄՆ նախագահի հայտարարության համաձայն՝ սակագները բարձրանում են, քանի որ Եվրամիությունը չի կատարում ԱՄՆ-ի հետ լիարժեք համաձայնեցված առևտրային համաձայնագիրը։

«Սակագինը կբարձրանա մինչև 25 տոկոս։ Լիովին հասկանալի է և համաձայնեցված, որ եթե նրանք թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաներն արտադրեն ԱՄՆ-ի գործարաններում, սակագին չի լինի։ Ներկայումս կառուցման փուլում են բազմաթիվ ավտոմոբիլային և բեռնատարների գործարաններ, որոնցում ներդրվել է ավելի քան 100 միլիարդ դոլար։ Սա ռեկորդ է ավտոմեքենաների և բեռնատարների արտադրության պատմության մեջ։ Գործարանները, որտեղ աշխատում են ամերիկացի բանվորները, շուտով կբացվեն. Ամերիկայում նման բան երբեք չի եղել», – հայտարարում է Դոնալդ Թրամփը։