ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը, ցուցարարները բողոքում են ներգաղթի ծառայության գործակալի կողմից կնոջ սպանության դեմ
ԱՄՆ տարբեր քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը: Ցուցարարները բողոքում են ներգաղթի գործակալի կողմից կնոջ սպանության դեմ։
«Սի Էն Էն»-ի փոխանցմամբ՝ Լոս Անջելեսի դաշնային շենքերի մոտ հավաքվել են հարյուրավոր ցուցարարներ: Ոստիկանությունը խնդրել է ցուցարարներին լքել տարածքը վանդալիզմի պատճառով: Մեկ անձ ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակիցների հետ բախման ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու մեղադրանքով։
Ցույց է անցկացվել նաև Տեխասում։
Դաշնային շենքերի մոտ ցուցարարները հականերգաղթային պաստառներ էին պահում և պահանջում էին գործակալության վերացումը: Բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Մինիապոլիսում գործողության ժամանակ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) գործակալը կրակել և սպանել է մեքենայի մեջ գտնվող կնոջը: