ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ ԱՄՆ հարվածներից հետո Իրանի բոլոր երեք միջուկային օբյեկտները լուրջ վնաս են կրել։

17:24, 22.06.2025

ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանի երեք միջուկային օբյեկտներն էլ լրջորեն վնասվել են, Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը։

Նրա խոսքով՝ վերջնական գնահատականը որոշ ժամանակ կպահանջի, սակայն նախնական գնահատականները ցույց են տալիս, որ երեք օբյեկտներն էլ կրել են չափազանց լուրջ վնասներ և ավերածություններ։

Ավագ ռազմական պաշտոնյայի խոսքով՝ հարձակումից հետո ԱՄՆ ուժերը շարունակում են մնալ մարտական ​​պատրաստության մեջ և լիովին պատրաստ են արձագանքել Իրանի ցանկացած հակահարվածի։ Ինչպես նշել է գեներալ Քեյնը, հակահարվածը Թեհրանի համար աներևակայելի վատ ընտրություն կլինի։

Դեն Քեյնի խոսքով՝ գործողությանը մասնակցել է 125 ինքնաթիռ, այդ թվում՝ յոթ B2 ռմբակոծիչ։ Ռմբակոծիչները Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտների վրա նետել են ավելի քան 12 GBU-57 բունկեր պայթեցնող ռումբ։ Սպահանի միջուկային օբյեկտի վրա արձակվել են տասնյակ «Տոմահավկ» հրթիռներ։

Քեյնի խոսքով՝ Միսսուրիից իրականացված առաքելությունը սեպտեմբերի 11-ի հարձակումներից ի վեր ամենաերկար B2 առաքելությունն էր։

Նմանատիպ