ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ. Կառավարության կողմից օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքի ընդունունման օրը Վրաստանի համար տխուր օր է
«Վրաստանի համար տխուր օր է»,- այս մասին սոցցանցում գրառում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը և արձագանքում Վրաստանի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա նախագահի վետոն տապալելուն։
«Վրաստանի համար տխուր օր է, քանի որ վրացական կառավարությունը ռուսաստանյան օրինակով օտարերկրյա գործակալների մասին օրենք է ընդունում, բայց ժողովուրդը ցույց տվեց, որ թույլ չի տա Իվանիշվիլիին ոչնչացնել իրենց ժողովրդավարությունը և խլել նրանց եվրոպական ապագան։ Մենք աջակցում ենք նրանց»,- ասում է Բեն Քարդինը։