ԱՄՆ Սենատը կրկին չի կարողացել ընդունել ֆինանսավորման մասին օրինագիծը, այսպես կոչված՝ Շաթդաունը շարունակվում է արդեն 15 օր
ԱՄՆ Սենատը կրկին չի կարողացել ընդունել ֆինանսավորման մասին օրինագիծը, այսպես կոչված՝ Շաթդաունը շարունակվում է արդեն 15 օր

ԱՄՆ Սենատը ութերորդ անգամ չի կարողացել ընդունել ֆինանսավորման մասին օրինագիծը, այսպես կոչված՝ Շաթդաունը շարունակվում է։

Օրինագիծը ստացել է անհրաժեշտ 60 ձայներից ընդամենը 49-ը, դեմ քվեարկել է 45 սենատոր։

Սա նշանակում է, որ այսպես կոչված՝ Շաթդաունը կտևի առնվազն ևս մեկ օր։ Դեռևս հայտնի չէ, թե երբ կանցկացվի նոր քվեարկություն։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ այս Շաթդաունը կարող է լինել պատմության մեջ ամենաերկարը։

Տեղեկատվության համար, այսպես կոչված՝ Շաթդաունը շարունակվում է արդեն 15 օր, այդ պատճառով հազարավոր դաշնային աշխատակիցներ ստիպված են աշխատել առանց վարձատրության։