ԱՄՆ Սենատը հաստատել է ժամանակավոր բյուջեի օրինագիծը, որը չի նախատեսում հավելյալ օգնություն Իսրայելին կամ Ուկրաինային
Կառավարության աշխատանքի դադարեցումից խուսափելու համար ԱՄՆ Սենատն ընդունել է ժամանակավոր բյուջեի օրինագիծ, որը չի ներառում լրացուցիչ օգնություն Իսրայելին կամ Ուկրաինային:
Ըստ «CNN»-ի՝ օրինագիծը, որին ավելի վաղ հավանություն էր տվել Ներկայացուցիչների պալատը, 87 կողմ, 11 դեմ ձայներով ընդունվել է Սենատի կողմից, որից հետո այն ուղարկվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ստորագրության։
Երկքայլ պլանը կերկարաձգի ֆինանսավորումը մինչև հունվարի 19-ը մի շարք առաջնահերթությունների համար, ներառյալ ռազմական շինարարությունը, տրանսպորտը, բնակարանաշինությունը և էներգետիկայի դեպարտամենտը: Ծրագրի երկրորդ փուլով ընդգրկված մնացած ոլորտները կֆինանսավորվեն մինչև փետրվարի 2-ը։