ԱՄՆ սահմանային անվտանգության ղեկավարն ասում է, որ ձերբակալված միգրանտների թիվը կարող է աճել առաջիկա շաբաթներին
Ձերբակալված միգրանտների թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի առաջիկա շաբաթներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ սահմանային անվտանգության ղեկավար Թոմ Հոմանը։
Ըստ Հոմանի՝ ձերբակալություններն ուղղված են այն անձանց, ովքեր վտանգ են ներկայացնում ազգային կամ հասարակական անվտանգության համար:
«Ձերբակալությունների թիվը աստիճանաբար կավելանա ողջ երկրում: Հենց հիմա մենք կենտրոնացած ենք հասարակական անվտանգության և ազգային անվտանգության սպառնալիքների վրա», – ասել է Հոմանը:
ԱՄՆ սահմանային անվտանգության ղեկավարը նաեւ նշել է, որ ցանկացած ոք, ով անօրինական կերպով գտնվում է երկրում, կկանգնի կալանավորման վտանգի տակ, քանի որ, ըստ ԱՄՆ օրենսդրության, անօրինական մուտքը երկիր հանցագործություն է։
«Եթե դուք գտնվում եք երկրում անօրինական ճանապարհով, ապա խնդիր կունենաք»,- նշել է Հոմանը։