ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Ալյասկայում, Թրամփի և Պուտինի հանդիպումը՝ առանց որևէ կոնկրետ արդյունքի
ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Ալյասկայում, Թրամփի և Պուտինի հանդիպումը՝ առանց որևէ կոնկրետ արդյունքի

Պատմական գագաթնաժողով Ալյասկայում։ Անքորիջ քաղաքում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումն ավարտվել է առանց կոնկրետ արդյունքի։ Սա Պուտինի առաջին այցն էր Ալյասկա և առաջին այցելությունը ԱՄՆ տարածք՝ 2015 թվականից ի վեր։ Երկու երկրների նախագահների օրակարգում հիմնականում քննարկվել է Ուկրաինայի հակամարտությունը։ Քննարկվել են նաև Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունները։ Հանդիպմանը ուկրաինական կողմը չի հրավիրվել։ Գագաթնաժողովում կողմերը չեն կարողացել համաձայնեցնել իրենց դիրքորոշումները պատերազմը դադարեցնելու հարցում, սակայն նշվել է, որ մի շարք կարևոր հարցերում առաջընթաց կա, և բանակցությունները կշարունակվեն։

Ինչ հայտարարություններ արվեցին Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո՝ թեմայի մանրամասներով այժմ ուղիղ եթերում շարունակում է Գիվի Բարամիձեն։