ԱՄՆ-ի պետքարտուղարությունը կրոնական ազատության կապակցությամբ քննադատիչ դիտողություններ չի արտահայտել. Արչիլ Թալակվաձե
Խորհրդարանային մեծամասնության լիդեր Արչիլ Թալակվաձեն արձագանքել է, ԱՄՆ-ի պետքարտուղարության հաշվետվության այն մասին, որտեղ խոսքը գնում է կրոնական ազատությունների և իրավունքների մասին:
Արչիլ Թալակվաձեն պարզաբանում է, որ մինչ այժմ պետքարտուղարությունը երկրում կրոնական ազատության հետ կապված քննադատիիչ դիտողություններ չի արտահայտել:
«Մենք ունեցել ենք աշխատանքային հանդիպում պետքարտուղարությունում, որտեղ քննարկել ենք ժողովրդավարության ոլորտում բոլոր կարևոր հարցերը: Նշվել է, որ Վրաստանը ունի առաջընթաց, ինչպես ազատության, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Որևէ քննադատիչ դիտողություններ չեն եղել կապված կրոնական ազատությանը: Հանդուրժողական մշակույթը այն է, ինչ ունի մեր երկիրը դարերի ընթացքում և պետությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այն բանին, որ երկրում պաշտպանված լինի կրոնական ազատությունը: Պատրաստ ենք բանակցելու համար բոլոր կրոնական միավորումների ներկայացուցիչների հետ»,-հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan