ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջիմ Օ'Բրայենը հայտարարում է, որ վրացի պատգամավորների հետ կարևոր զրույց է ունեցել
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջիմ Օ'Բրայենը հայտարարում է, որ վրացի պատգամավորների հետ կարևոր զրույց է ունեցել

 

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ՛Բրայենը սոցցանցում գրում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և նշում, որ կարևոր զրույց է ունեցել վրացի պատգամավորների հետ։

«Ես կարևոր զրույց ունեցա վրացի պատգամավորների հետ մեր երկկողմ հարաբերությունների մասին, ներառյալ մեր խիստ մտահոգությունը Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին » օրենքի և վերջինիս բացասական ազդեցության վերաբերյալ Վրաստանի եվրոպական նկրտումների վրա», – գրառել է Ջիմ Օ’Բրայենը սոցիալական ցանցերում: