ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 26-ին կայցելի Հայաստան

13:14, 25.05.2026

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 26-ին կայցելի Հայաստան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության հաղորդմամբ, կկայանա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հայտարարություններ կանեն մամուլի համար։

Նախատեսվում է նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրում։

Այնուհետև կկայանա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մամուլի ասուլիսը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։

Նմանատիպ