ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Այս մասին տեղեկացնում է Պետական դեպարտամենտը։
Դեպարտամենտի հաղորդմամբ՝ Մարկո Ռուբիոն Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Իրանից և նրա կողմից ղեկավարվող խմբերից բխող վտանգները տարածաշրջանային անվտանգության և կայունության համար։ Նրանք համակարծիք են եղել հակահաբեկչական համագործակցության և ՆԱՏՕ-ի ամրապնդման կարևորության հարցում։