ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Իսրայել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Իսրայել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Իսրայել։

Կարճատև այցի ընթացքում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան նախատեսում է հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցում հայտարարվել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը գալու է Իսրայել՝ պարզելու, թե ԱՄՆ-ն ինչպես կարող է շարունակել աջակցել նրանց։

«Քարտուղարն անհամբեր սպասում է Իսրայելի կառավարության ղեկավարների հետ հանդիպմանը և շարունակելու քննարկումները, որոնք նա ու նախագահը ունեցել են նրանց հետ՝ հարձակումների սկսվելուց ի վեր», -ասել է Պետքարտուղարության այն ժամանակվա խոսնակ Մեթյու Միլլերը: