ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ծրագրում է ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի մինիստերիալներին քննարկել Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի և Ուկրաինայի տարածքները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ծրագրում է հաջորդ շաբաթ կայանալիք ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի մինիստերիալներին քննարկել Վրաստանի և Ուկրաինայի Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների հարցը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը։
Դոնֆրիդի խոսքով, ի լրումն ուկրաինական սահմանի մոտ ստեղծված իրավիճակի՝ ԱՄՆ պետքարտուղարը Ռիգայում ՆԱՏՕ-ի մինիստերիալին և նոյեմբերի 2-3-ը Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարների հանդիպմանը պատրաստվում է խոսել Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի և Ուկրաինայի տարածքների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Բելառուսում տիրող ճգնաժամի մասին: Նրա խոսքով՝ Վրաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպումը կանցկացվի Ռիգայում՝ ՆԱՏՕ-ի նախարարական նիստում։
Բացի այդ, Դոնֆրիդի հայտարարությամբ, մինիստերիալին կքննարկվեն ուկրաինական սահմանին տեղակայված ռուսական զինված ուժերի բոլոր հնարավոր գործողությունները, և ՆԱՏՕ-ի անդամները կորոշեն, թե դաշինքը ինչ քայլեր է ցանկանում ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ։