ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է անում Ռուսաստանում գտնվող ամերիկացի քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը՝ երկրում բարձր ռիսկերի պատճառով
ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է անում Ռուսաստանում գտնվող ամերիկացի քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը՝ երկրում բարձր ռիսկերի պատճառով

ԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշացնում է ամերիկացի քաղաքացիներին խուսափել Ռուսաստան մեկնելուց, հաղորդում է Fox News-ը։

Պետդեպարտամենտը նշում է, որ Ռուսաստանի տարածքում կան բարձր ռիսկեր՝ կապված ահաբեկչության, անհիմն ձերբակալությունների և տեղական օրենքների կամայական կիրառման հետ։

«Ռուսաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը։ Ռուս պաշտոնյաները հաճախ հարցաքննում և սպառնում են ամերիկացի քաղաքացիներին առանց որևէ հիմնավորման», – ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ռուսաստանի անվտանգության ծառայությունները բազմիցս ձերբակալել են ամերիկացիների կեղծ մեղադրանքներով։

«Ամերիկացիներին մերժել են արդար վերաբերմունքի և մեղադրանք են առաջադրել առանց հավաստի ապացույցների», – ասել է Պետդեպարտամենտը։

Բացի այդ, ԱՄՆ քաղաքացիները, որոնք դեռ որոշում են մեկնել Ռուսաստան, պետք է ուշադիր քննարկեն երկիր էլեկտրոնային սարքեր բերելու հարցը։ Նախազգուշացումից անկախ, զբոսաշրջիկները պետք է պատրաստ լինեն Ռուսաստանում հնարավոր ձերբակալությանը։