ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ։

Պետդեպարտամենտը նշում է, որ ողջունում է ժողովրդական պաշտպանի կողմից բժշկական խմբի ստեղծումը։ ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է անում Վրաստանի կառավարությանը արդար վերաբերվել Սաակաշվիլիին և ականջալուր լինել օմբուդսմենի հանձնարարականներին։

«Մենք ուշադրությամբ հետեւում ենք Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ վերաբերմունքին հոկտեմբերի 1-ից, երբ նա ձերբակալվեց։ Մենք ցանկանում ենք գովաբանել Վրաստանի ժողովրդական պաշտպանի կողմից իրականացված վերահսկողական աշխատանքը, որը ներառում է անկախ բժշկական թիմի ստեղծում, որը գնահատելու է Սաակաշվիլիի առողջական և բժշկական սարքավորումները բանտային հիվանդանոցում:

Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը արդար և արժանապատիվ վերաբերվել Սաակաշվիլիին, ինչպես նաև լսել օմբուդսմենի հանձնարարականները Սաակաշվիլիի պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ։

Մենք նաև խստորեն կոչ ենք անում կառավարությանը երաշխավորել, որ Սաակաշվիլին կարողանա մասնակցել իր դեմ հարուցված բոլոր դատավարություններին՝ միջազգային իրավունքին համապատասխան: Սաակաշվիլին արդար դատավարության իրավունք ունի, ինչը նշանակում է հնարավորություն անձամբ ներկա գտնվել դատական ​​նիստերին, եթե նա դա պահանջի», – ասվում է պետդեպարտամենտի հայտարարության մեջ: