ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել այսօր Ստամբուլում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների վերաբերյալ
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածում այսօր Ստամբուլում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների վերաբերյալ։
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի պատվիրակությունը՝ պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Կուլթերի գլխավորությամբ, հանդիպել է ռուսական պատվիրակության հետ՝ դեսպան Ալեքսանդր Դարչիեւի գլխավորությամբ։
Ինչպես նշում է Պետդեպարտամենտը, սա խորհրդակցությունների երկրորդ փուլն էր՝ պետքարտուղար Ռուբիոյի՝ ռուս գործընկերոջ հետ պայմանավորվածությունից հետո։ Առաջին փուլն անցկացվել է փետրվարի 27-ին։
«Հիմնվելով փետրվարի 27-ի հանդիպման ժամանակ հաստատված կառուցողական մոտեցման վրա՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները նոտաներ են փոխանակել՝ փոխըմբռնման հասնելու համար՝ ապահովելու Ռուսաստանի և Միացյալ Նահանգների երկկողմ առաքելությունների դիվանագիտական բանկային գործառնությունների կայունությունը: Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան փոխտեղակալ Կուլտերը և դեսպան Դարչիևը քննարկել են մոտ ապագայում այդ հարցերի շուրջ հերթական հանդիպում անցկացնելու հարցը, որի ժամանակ կորոշվեն ներկայացուցիչների ինքնությունը, հանդիպման վայրը»,- ասվում է հաղորդագրության մեջ: