ԱՄՆ պաշտպանության նախարարը Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ խոսել է Ուկրաինայում անվտանգության աջակցության և ռազմական գործողությունների մասին
ԱՄՆ պաշտպանության նախարարը Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ խոսել է Ուկրաինայում անվտանգության աջակցության և ռազմական գործողությունների մասին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը զրուցել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ։ Այդ մասին Օսթինը գրել է սոցցանցում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել անվտանգության ոլորտում աջակցությանը և Ուկրաինայի ընթացիկ ռազմական գործողություններին։

«Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Կիևին օգնելու՝ պաշտպանել Ուկրաինային ռուսական ագրեսիայից»,- գրել է Օսթինը։

Իսկ Ումերովը Օսթինին տեղեկացրել է մարտի դաշտում իրավիճակի դինամիկայի, ինչպես նաև Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումների ազդեցության մասին։