ԱՄՆ պաշտպանության նախարար. Մենք ամերիկյան զորքեր չենք ուղարկելու Ուկրաինա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր չէ ամերիկյան ռազմական ուժեր ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ հայտնում է Reuters-ը։
«Մենք ամերիկյան զորքեր չենք ուղարկի Ուկրաինա»,- ասել է Հեգսեթը։
Բացի այդ, Գերմանիայում լրագրողների հետ զրույցում Հեգսեթը նշել է, որ այս շաբաթ կայանալիք հանդիպման ժամանակ կոչ կանի եվրոպացի դաշնակիցներին ավելի շատ ծախսել պաշտպանության վրա։
«Եվրոպական մայրցամաքն արժանի է զերծ մնալու ցանկացած ագրեսիայից, սակայն նրա հարևան երկրներն են, որ պետք է ամենամեծ ներդրումները կատարեն անհատական և հավաքական պաշտպանության ոլորտում», – ասել է Հեգսեթը: