ԱՄՆ-ի պաշտպանության հեղինակավորված ակտի նախագիծ. Պաշտպանության քարտուղարը պետք է աջակցի Վրաստանի անվտանգության ոլորտում կարևոր օգնությանը
ԱՄՆ-ի պաշտպանության հեղինակավորված ակտի նախագիծ. Պաշտպանության քարտուղարը պետք է աջակցի Վրաստանի անվտանգության ոլորտում կարևոր օգնությանը

ԱՄՆ-ի սենատը կոչ է անում վարչակազմին, մշակել և իրականացնել անվտանգության ոլորտում համագործակցության ռազմավարություն, որը ավելի ռացիոնալ և առաջնահերթային կդարձնի Եվրոպայում ԱՄՆ-ի գործընկերների, այդ թվում Վրաստանի հետ համագործակցությունը»,-այս մասին ասված է ԱՄՆ-ի պաշտպանության հեղինակավորված ակտի նախագծի սենատի տարբերակում: Լրատվությունն այս մասին տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Նրանց փոխանցմամբ, փաստաթղթում ասված է, որ Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցների և գործընկերների ուժեղացման համար, ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարը, պետքարտուղարի և Եվրոպայում   ԱՄՆ-ի հրամանատարության  հետ կոորդինացմամբ, պետք է աջակցեն Վրաստանի համար անվտանգության ոլորտում կարևոր օգնությանը, այդ թվում ոչնչացնող պաշտպանական հնարավորություններով, որը ուժեղացնելու է Վրաստանի պաշտպանունակությունը և բարելավելու է ՆԱՏՕ-ի ուժերի հետ համապատասխանեցման որակը:

«Փաստաթուղթը ընդգծում է նաև Վրաստանի և ՈՒկրաինայի մասնակցությամբ, սև ծովում ՆԱՏՕ-ի և այլ բազմակողմ ձևաչափի վարժանքների անցկացման հաճախականության, մասշտաբների և սցենարների ընդլայնման կարևորությունը:

ԱՄՆ-ի սենատը մեկ անգամ ևս ընդգծում է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականության, այդ թվում Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրվելուն աջակցությունը: Փաստաթուղթը կոչ է անում նաև ԱՄՆ-ի վարչակազմին, աջակցել դաշինքի անդամ երկրների կողմից ՆԱՏՕ-Վրաստան առկա փաթեթի համար ռեսուրսների համակենտրոնացմանը և ՆԱՏՕ-Վրաստան վարժանքների և գնահատման համատեղ կենտրոնի լրիվ օգտագործմանը»,-հայտարարում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում:

Գերատեսչության տվյալներով, ԱՄՆ-ի Սենատը 2019 ֆիսկալ տարվա ԱՄՆ-ի պաշտպանության հեղինակավորված ակտի (NDAA) օրինագծի սեփական տարբերակը հաստատել է 2018 թվականի հունիսի 18-ին,որը սահմանում է 2019 ֆիսկալ տարվա ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի քաղաքականության և բյուջետային առաջնահերթությունները:

Օրինագծի #1235 ենթագլուխը, որը վերաբերում է Եվրոպայում Ռուսաստանի ագրեսիան դադարեցնելուն (SENSE OF SENATE ON ENHANCING DETERRENCE AGAINST RUSSIAN AGGRESSION IN EUROPE), նշում է, որ Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցների և գործընկերների պաշտպանունակության ուժեղացումը ծառայում է ԱՄՆ-ի ազգային հետաքրքրությունների պաշտպանությանը և իրենից ներկայացնում է Ռուսաստանի ագրեսիան դադարեցնող կոմպլեքսային ռազմավարություն: Նշված ենթագլուխը ներառում է նաև Վրաստանի հետ կապված կարևոր ազդանշաններ: