ԱՄՆ-ի Պաշտպանության հեղինակավորված ակտի նախագծում Վրաստանը քննարկվում է որպես ԱՄՆ-ի դաշնակից և գործընկեր
ԱՄՆ-ի Պաշտպանության հեղինակավորված ակտի նախագծում Վրաստանը քննարկվում է որպես ԱՄՆ-ի դաշնակից և գործընկեր

ԱՄՆ-ի Պաշտպանության հեղինակավորված ակտի Սենատի տարբերակում, Վրաստանը քննարկվում է որպես ԱՄՆ-ի դաշնակից և գործընկեր,- այս մասին հաղորդում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Գործակալության տվյալներով, 2018 թվականի հունիսի 18-ին, ԱՄՆ-ի Սենատը հաստատել է 2019 ֆիսկալ տարվա ԱՄՆ-ի պաշտպանության հեղինակավորված ակտի (NDAA) օրինագծի սեփական տարբերակը, որը սահմանում է 2019 ֆիսկալ տարվա ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի քաղաքականության և բյուջետային առաջնահերթությունները:

«Հատկանշական է, որ ակտի համաձայն, Վրաստանը Եվրոպայի անվտանգության ենթատեքստում, Սև ծովի և Բալթյան երկրների հետ միասին, հիշատակված է որպես ԱՄՆ-ի դաշնակից և գործընկեր:

Օրինագծի #1235 ենթագլուխը, որը վերաբերում է Եվրոպայում Ռուսաստանի ագրեսիան դադարեցնելուն (SENSE OF SENATE ON ENHANCING DETERRENCE AGAINST RUSSIAN AGGRESSION IN EUROPE), նշում է, որ Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցների և գործընկերների պաշտպանունակության ուժեղացումը ծառայում է ԱՄՆ-ի ազգային հետաքրքրությունների պաշտպանությանը և իրենից ներկայացնում է Ռուսաստանի ագրեսիան դադարեցնող կոմպլեքսային ռազմավարություն: Նշված ենթագլուխը ներառում է նաև Վրաստանի հետ կապված կարևոր ազդանշաններ:

Կոնկրետ, փաստաթղթում ասված է, որ Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցների և գործընկերների ուժեղացման համար ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարը, պետքարտուղարի և Եվրոպայում   ԱՄՆ-ի հրամանատարության  հետ կոորդինացմամբ, պետք է աջակցեն Վրաստանի համար անվտանգության ոլորտում կարևոր օգնությանը, այդ թվում ոչնչացնող պաշտպանական հնարավորություններով, որը ուժեղացնելու է Վրաստանի պաշտպանունակությունը և բարելավելու է ՆԱՏՕ-ի ուժերի հետ համապատասխանեցման որակը:

Բացի այդ, ԱՄՆ-ի սենատը կոչ է անում վարչակազմին մշակել և իրականացնել անվտանգության ոլորտում համագործակցության ռազմավարություն, որը ավելի ռացիոնալ և առաջնահերթային կդարձնի Եվրոպայում ԱՄՆ-ի գործընկերների, այդ թվում Վրաստանի հետ համագործակցությունը»,-ասված է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

Նրանց փոխանցմամբ, փաստաթուղթը ընդգծում է նաև Վրաստանի և ՈՒկրաինայի մասնակցությամբ, սև ծովում ՆԱՏՕ-ի և այլ բազմակողմ ձևաչափի վարժանքների անցկացման հաճախականության, մասշտաբների և սցենարների ընդլայնման կարևորությունը:

ԱՄՆ-ի սենատը մեկ անգամ ևս ընդգծում է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականության, այդ թվում Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրվելուն աջակցությունը: Փաստաթուղթը կոչ է անում նաև ԱՄՆ-ի վարչակազմին, աջակցել դաշինքի անդամ երկրների կողմից ՆԱՏՕ-Վրաստան առկա փաթեթի համար ռեսուրսների համակենտրոնացմանը և ՆԱՏՕ-Վրաստան վարժանքների և գնահատման համատեղ կենտրոնի լրիվ օգտագործմանը:

«Հատկանշական է, որ սենատի ռազմական կոմիտեի կողմից հրապարակված պաշտպանության հեղինակավորված ակտի (NDAA) օրինագծի պարզաբանվող քարտում նշված է, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի գործընկերների համար՝ Եվրոպայում և այլ ապակայունացնող գործողությունների հետ միասին խախտում է հարևան երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Կոնկրետ, պարզաբանող քարտում դատապարտված է Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտումը և խոսքը վերաբերում է կոնկրետ մեխանիզմներին, եվրոպական գործընկերների և դաշնակիցների պաշտպանական հնարավորությունների ուժեղացման նպատակով:

ԱՄՆ-ի կոնգրեսի ակտերում Վրաստանի ազգային հետաքրքրությունների և անվտանգության թեմաների նախատեսումը երկար տարիների ընթացքում հստակ աջակցության արտահայտումն է: Նշվածը, մեկ անգամ ևս արտահայտում է Վրաստանի հանդեպ ԱՄՆ-ի կոնգրեսի հստակ երկկուսակցական աջակցությունը:

Օրենքը ընդունելու համար հաստատված գործողությունների համաձայն, հաջորդ փուլը լինելու է ներկայացուցիչների պալատի և սենատի տարբերակների համապատասխանեցումը, որը տեղի է ունենալու մոտ ամիսներին, որից հետո միասնական տեքստը քվեարկության է դրվելու սենատում և ներկայացուցիչների պալատում, որից հետո այն ստորագրելու համար ուղարկելու են ԱՄՆ-ի նախագահին»,-նշված է արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում:

Բացի այդ, Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, ԱՄՆ-ը աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների բռնազավթումը: