ԱՄՆ-ի պաշտպանության ավտորիզացիայի ակտը ընդգծում է Վրաստանի, որպես ԱՄՆ-ի դաշնակցի և գործընկերի դերը. Դավիթ Զալկալիանի
ԱՄՆ-ի պաշտպանության ավտորիզացիայի ակտում, ի տարբերություն նախորդ տարիների, Վրաստանի մասին գլուխը զգալիորեն ծավալուն է, նա բովանդակալից է և ընդգծում է Վրաստանի, որպես ԱՄՆ-ի դաշնակցի և գործընկերի դերը,-այս հայտարարությունը արել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Ինչպես նշել է նախարարը, Վրաստանը այլ երկրների հետ միասին քննարկվում է Եվրոպայի տարածաշրջանային անվտանգության կոնտեքստում:
Նրա խոսքերով կարևոր է, որ ԱՄՆ-ն ուժեղացնում է Վրաստանի պաշտպանունակությունը, անվտանգությունը և Վրաստանը քննարկում է, որպես իր ազգային հետաքրքրությունների բաղկացուցիչ մաս:
Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի պաշտպանության ավտորիզացիայի ակտը (FY19NDAA) ստորագրել է այսօր: Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, հատկանշական է, որ ակտի գրառման համաձայն, Վրաստանը Եվրոպայի անվտանգության կոնտեքստում, Սև ծովի և Բալթյան երկրների հետ միասին հիշատակվում է որպես ԱՄՆ-ի դաշնակից և գործընկեր:
Հեղինակ -
Edgar Barsegyan