ԱՄՆ ոստիկանությունը խուզարկել է Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Փիթեր Մանդելսոնի տունը՝ Ջեֆրի Էպշտեյնի գործով հետաքննության շրջանակներում
ԱՄՆ ոստիկանությունը խուզարկել է Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Փիթեր Մանդելսոնի տունը՝ Ջեֆրի Էպշտեյնի գործով հետաքննության շրջանակներում

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Պիտեր Մանդելսոնի տներում խուզարկություն է իրականացրել այն բանից հետո, երբ հրապարակվել է նոր տեղեկատվություն Ջեֆրի Էփշտեյնի հետ նրա կապերի վերաբերյալ։

Այդ մասին հայտնում է «Սքայ Նյուս»-ը։

Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Մանդելսոնի Ուիլտշիրում և Լոնդոնի հարավում գտնվող երկու տներում։

«Խուզարկությունը կապված է ծառայողական չարաշահումների վերաբերյալ սկսված հետաքննության հետ, որում ներգրավված է 72-ամյա տղամարդ։ Նա ձերբակալված չէ, հետաքննությունը շարունակվում է», – նշված է ոստիկանության հայտարարությունում։

Տեղեկացնենք, որ Մեծ Բրիտանիայի նախկին նախարար Պիտեր Մանդելսոնը դուրս է եկել վարչապետ Քիր Սթարմերի Լեյբորիստական կուսակցությունից այն բանից հետո, երբ տարածվել է նոր տեղեկատվություն Ջեֆրի Էփշտեյնի հետ նրա կապերի վերաբերյալ։ Ինքը՝ Մանդելսոնը, կասկածի տակ է դնում բրիտանական մամուլում տարածված տեղեկությունները, թե նա Էփշտեյնից ստացել է դրամական փոխանցումներ։

Պիտեր Մանդելսոնը 2025 թվականի փետրվարի 10-ից զբաղեցնում էր ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը։ Տարբեր ժամանակահատվածներում նա եղել է Հյուսիսային Իռլանդիայի հարցերով պետական քարտուղար, Մեծ Բրիտանիայի առաջին պետական քարտուղար՝ բիզնեսի և նորարարությունների հարցերով, ինչպես նաև Եվրամիության հանձնակատար՝ արտաքին առևտրի հարցերով։