ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները կոչ են անում Դոնալդ Թրամփին Թուրքիայի դեմ սահմանել պատժամիջոցներ

17:18, 28.08.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները դիմում են ԱՄՆ-ի նախագահ, Դոնալդ Թրամփին, «Էս 400» համալիրների գնման պատճառով Թուրքիայի դեմ սահմանել պատժամիջոցներ: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է  հանձնաժողովի թվիթերի էջում:

Հայտարարությունը տարածվել է այն բանից հետո, ինչ Ռուսաստանի և Թուրքիայի առաջին դեմքերը հայտարարել են, որ ուժեղացնելու են պաշտպանության տեսանկյունից համագործակցությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել է Մոսկվայում:

Հուլիսին, կոնգրես երկու պալատները Դոնալդ Թրամփին կոչ են արել Թուրքիայի դեմ սահմանել պատժամիջոցներ:

Թուրքիան ռուսական ՀՕՊ համակարգերի երկրորդ մասը սկսել է ընդունել օգոստոսի 27-ին:

 

https://twitter.com/HouseForeign/status/1166382148842065923

Նմանատիպ