ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ժամանակավոր բյուջեի օրինագծին, որը չի նախատեսում ֆինանսավորում Իսրայելին կամ Ուկրաինային
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է բյուջեի ժամանակավոր օրինագիծը՝ կառավարության աշխատանքի դադարեցումից խուսափելու համար։ Օրինագծին աջակցել է 336 կոնգրեսական, դեմ է եղել 95-ը։ Այժմ փաստաթուղթը կուղարկվի Սենատ՝ հաստատման։
«Փակումից» խուսափելու համար ժամանակավոր բյուջեն պետք է վերջնականապես հաստատվի մինչև ուրբաթ կեսգիշերին, երբ ավարտվում է ընթացիկ ժամանակավոր բյուջեի ժամկետը:
Ներկայացված ժամանակավոր բյուջեի նախագծով նախատեսվում է ֆինանսավորել կառավարության աշխատանքը մինչև հունվարի կեսը։ Հանրապետականների ներկայացրած ժամանակավոր բյուջեն չի ներառում Իսրայելի կամ Ուկրաինայի ֆինանսավորումը։
Ընթացիկ ժամանակավոր բյուջեի ժամկետը լրանում է հոկտեմբերի 17-ին։