ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հաստատել է բանաձև, որով գործող փոխնախագահին կոչ է անում դադարեցնել նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը

10:28, 13.01.2021

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հաստատել է բանաձև, որով գործող փոխնախագահին կոչ է անում գործարկել Սահմանադրության 25-րդ լրացումը և դադարեցնել նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը:

Փաստաթուղթը խորհրդանշական է, քանի որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը քվեարկությունից առաջ հրաժարվեց գործարկել Սահմանադրության 25-րդ լրացումը:

25-րդ լրացումը փոխնախագահին իրավունք է տալիս կատարել նախագահի պարտականությունները, երբ նախագահն ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները: Լրացման չորրորդ մասը թույլ է տալիս փոխնախագահին և կաբինետի մեծամասնությանը նախագահին հայտարարել իրավասությունները կատարելու ոչ ունակ:

Ներկայացուցիչների պալատը այսօր պետք է քվեարկի Դոնալդ Թրամփի իմպիչմենթի բանաձևի համար:

Նմանատիպ