ԱՄՆ ներգաղթային իշխանությունները 475 մարդու են ձերբակալել Ջորջիա նահանգում Hyundai-ի գործարանում կատարված խուզարկության ժամանակ, Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել և դիվանագետներ է ուղարկել դեպքի վայր
ԱՄՆ ներգաղթային իշխանությունները 475 մարդու են ձերբակալել Ջորջիա նահանգում Hyundai-ի գործարանում կատարված խուզարկության ժամանակ, Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել և դիվանագետներ է ուղարկել դեպքի վայր

ԱՄՆ-ի ներգաղթի ծառայությունը խոշոր ռեյդ է անցկացրել Ջորջիայի նահանգում գտնվող «Հյունդայի» գործարանում, որի ընթացքում ձերբակալվել է 475 մարդ, գրում է «BBC»-ն։

Իշխանությունների հայտարարությամբ, ձերբակալվածների մեծ մասը Հարավային Կորեայի քաղաքացիներ են։

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը «BBC»-ին հայտնել է, որ գործակալները խուզարկության օրինական թույլտվությամբ իրականացրել են գործողությունը՝ «ապօրինի աշխատանքի ընդունման պրակտիկայի և այլ ծանր դաշնային հանցագործությունների» մեղադրանքով։

«Սա իրականում պատմության մեջ միևնույն վայրում իրականացված ամենամեծ հետաքննող գործողությունն էր», – հայտարարել է հատուկ գործակալ Սթիվ Շրանկը։

Գործարանը, որը կորեական ավտոարտադրող ընկերությունն ստեղծել էր էլեկտրամեքենաների արտադրության նպատակով, գործել է մեկ տարի։

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել այս դեպքի կապակցությամբ և դիվանագետներ է ուղարկել օբյեկտ։ Այդուհանդերձ, կառավարությունը Սեուլում կոչ է արել ԱՄՆ դեսպանատանը զգուշավոր լինել հարավկորեացի քաղաքացիների իրավունքների նկատմամբ։

«Կորեական ներդրումային ընկերությունների տնտեսական գործունեությունը և կորեացի քաղաքացիների իրավունքներն ու շահերը չպետք է անարդարացիորեն խախտվեն ԱՄՆ-ի գործողությունների ժամանակ», – ասվում է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։

Ավտոմեքենա արտադրող ընկերությունը հայտնել է, որ տեղյակ է տեղի ունեցած միջադեպի մասին և «աշխատում է պարզել կոնկրետ հանգամանքները»։