ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Մենենդեսը կաշառակերության համար դատապարտվել է 11 տարվա ազատազրկման
ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Մենենդեսը կաշառակերության համար դատապարտվել է 11 տարվա ազատազրկման։ Մենենդեսը կսկսի իր բանտարկության պատիժը կրել հունիսի 6-ից, ինչը նրան թույլ կտա մասնակցել մարտին մեկնարկող իր կնոջ՝ Նադին Մենենդեսի կոռուպցիայի գործով դատավարությանը։
Մենենդեսը Դեմոկրատական կուսակցության անդամ էր։ Ավելի քան 18 տարի Սենատում ներկայացնելով Նյու Ջերսի նահանգը, նա նաև դարձավ ԱՄՆ պատմության մեջ առաջին սենատորը, ով դատապարտվեց որպես օտարերկրյա գործակալ:
Մենենդեսը սենատորի պաշտոնից հրաժարական տվեց օգոստոսին։ Մենենդեսի գործով մեղավոր են ճանաչվել Նյու Ջերսիի երկու գործարարներ։
Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը մեղավոր է ճանաչվել հուլիսի 16-ին։ Սենատոր Մենենդեսին մեղադրանք է առաջադրվել խարդախության, օտարերկրյա գործակալի, արդարադատությանը խոչընդոտելու և այլ հանցագործությունների մեջ: Դատախազներն ասում են, որ ամերիկացի սենատորը մասնակցել է կաշառակերության մի քանի սխեմաների, որոնցում սենատորը և նրա կինը երեք գործարարներից ստացել են հարյուր հազարավոր դոլարներ կանխիկ գումար, ոսկու ձուլակտորներ և թանկարժեք ավտոմեքենա՝ Եգիպտոսի կառավարության աջակցության դիմաց: