ԱՄՆ նախագահի վարչակազմը դադարեցրել է NED-ի ֆինանսավորումը

22:40, 13.02.2025

ԱՄՆ նախագահի վարչակազմը դադարեցրել է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսավորումը։ ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի թելադրանքով՝ ֆինանսների նախարարությունը հրաժարվեց տրամադրել միջոցները:

Ժողովրդավարության ազգային հիմնադրամին և նրա մասնաճյուղերին հատկացվել է 315 միլիոն դոլար 2025 ֆինանսական տարվա համար:

Հիմնադրամից ասում են, որ չեն կարողանա աշխատավարձ վճարել և հիմնական ծախսերը հոգալ։

Հիմնադրամը ստեղծվել է 1983 թվականին երկկուսակցական աջակցությամբ և ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի աջակցությամբ։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, «սառը պատերազմից» հետո հիմնադրամն ընդլայնել է իր առաքելությունը փլուզված խորհրդային բլոկի սահմաններից դուրս և դրամաշնորհներ է տրամադրել ժողովրդավարամետ ՀԿ-ներին Իրանում, Չինաստանում, Վենեսուելայում և Կուբայում՝ կրկին օգտագործելով ավտորիտար համակարգերին ընդդիմացող տեղի քաղաքացիներին աջակցելու ռազմավարությունը:

Նմանատիպ