ԱՄՆ նախագահի վարչակազմ. Դոնալդ Թրամփը և Սի Ձինփինը համաձայնության են եկել, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա՝ էներգակիրների ազատ հոսքին աջակցելու համար
ԱՄՆ նախագահի վարչակազմ. Դոնալդ Թրամփը և Սի Ձինփինը համաձայնության են եկել, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա՝ էներգակիրների ազատ հոսքին աջակցելու համար

Երկու կողմերը համաձայնել են, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա էներգակիրների ազատ հոսքին աջակցելու համար, – այս մասին տեղեկություն է տարածում ԱՄՆ նախագահի վարչակազմը:

Սպիտակ տան տեղեկությամբ՝ նախագահ Սի Ծինփինը նաև հստակ արտահայտել է Չինաստանի դեմ լինելը նեղուցի ռազմականացմանը և դրա օգտագործման համար տուրք սահմանելու ցանկացած փորձի նկատմամբ և հետաքրքրություն է հայտնել ավելի շատ ամերիկյան նավթ գնելու հարցում, որպեսզի ապագայում նվազեցվի Չինաստանի կախվածությունը նեղուցից:

ԱՄՆ նախագահի վարչակազմի համաձայն՝ երկու երկրները համաձայնել են, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա:

Սպիտակ տան պաշտոնյան նաև հայտարարել է, որ Թրամփը և Սի Ծինփինը ընդգծել են Միացյալ Նահանգներ ֆենտանիլի պրեկուրսորների հոսքի դադարեցման հարցում առաջընթացի խորացման, ինչպես նաև Չինաստանի կողմից ամերիկյան գյուղատնտեսական մթերքների գնումների ավելացման անհրաժեշտությունը:

«Նախագահ Թրամփը լավ հանդիպում է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ: Կողմերը քննարկել են մեր երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ամրապնդման ուղիները, այդ թվում՝ ամերիկյան բիզնեսի համար Չինաստանի շուկայի հասանելիության ընդլայնումը և մեր արդյունաբերություններում չինական ներդրումների ավելացումը: Հանդիպման մի մասին միացել են Միացյալ Նահանգների բազմաթիվ խոշորագույն ընկերությունների ղեկավարներ», – նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ: