ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ժամանակավոր բյուջեի մասին օրենքը, որը չի ներառում օգնություն Ուկրաինային և Իսրայելին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ժամանակավոր բյուջեի մասին օրենքը, որը չի ներառում օգնություն Ուկրաինային և Իսրայելին։
Շարունակվող հատկացումների մասին օրենքը տրամադրում է դաշնային գործակալության հատկացումներ 2024 ֆինանսական տարվա համար մինչև 2024 թվականի հունվարի 19-ը:
Այս քայլով Ջո Բայդենը խուսափեց կառավարության աշխատանքի դադարեցումից:
Ծախսային օրինագիծը չի ներառում Սպիտակ տան 106 միլիարդ դոլարի պահանջը՝ Իսրայելին և Ուկրաինային պատերազմի ժամանակ օգնություն տրամադրելու համար: Օրենքը չի ներառում պաղեստինցիների հումանիտար ֆինանսավորումը, ոչ էլ որևէ այլ լրացուցիչ պահանջ, ներառյալ սահմանային անվտանգության ֆինանսավորումը: