ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում թմրանյութերով լի նավի վրա է հարձակվել, երկու մարդ զոհվել է
ԱՄՆ-ն հարձակվել է Խաղաղ օվկիանոսում թմրանյութերով լի նավակի վրա։
CNN-ի տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել է երկու մարդ, իսկ մեկ անձի համար որոնողական-փրկարարական գործողություն է ընթանում։
Պենտագոնը հայտնում է, որ սա առաջին հարձակումն է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հունվարի 3-ի ձերբակալությունից հետո։